Մասնագիտական կողմնորոշման հանդիպում Վանաձորի պետական համալսարանի քոլեջում
Բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 11-ին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի քոլեջում տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման հանդիպում։
Հանդիպմանը մասնակցեցին «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության 3-րդ, «Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ» մասնագիտության 4-րդ, «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության 3-րդ և 4-րդ կուրսերի շուրջ 40 ուսանողներ։
Բուհ-դպրոց կապերի մասնագետ Ա. Իսկանդարյանը ուսանողներին ներկայացրեց բուհի ընդունելության կարգը, առկա և հեռակա ուսուցման համակարգերի մասնագիտությունները, ընդունելության քննությունները, կրթական շարժունության ծրագրերը, զեղչերի ճկուն համակարգը։
Քննարկվեցին ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցեր՝ մասնագիտությունների և նրանց որակավորումների, ընդունելության կարգի փոփոխությունների, ինչպես նաև քոլեջից բուհ դիմելու արտոնությունների վերաբերյալ։


