Վանաձորի պետական համալսարանը շարունակում է մասնագիտական կողմնորոշման հանդիպումները Վանաձորի ավագ դպրոցներում
Հունվարի 30-ին բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում Վանաձորի պետական համալսարանի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը տեղի ունեցավ Վանաձորի Վ․ Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում։
Աշխատանքային խումբը գլխավորում էր համալսարանի ռեկտոր, մ․գ․դ․ Արմեն Ծատուրյանը։ Խմբի կազմում ընդգրկված էին ռեկտորի խորհրդական, մ․գ․թ․ Գարեգին Քարհանյանը, բուհ-դպրոց կապի համակարգող-մասնագետ Աիդա Իսկանդարյանը, քիմիայի և կենսաբանության ամբիոնի պրոֆեսոր, կ․գ․դ․ Զարուհի Վարդանյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Հերմինե Բաբուռյանը, օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս Մարիաննա Էֆենջյանը։
Հանդիպման ընթացքում տեսանյութ ցուցադրվեց համալսարանի մասին, այնուհետև ՎՊՀ ներկայացուցիչները ներկայացրին համալսարանի կրթական ծրագրերը, ընձեռվող լայն հնարավորությունները և մանրամասնորեն պատասխանեցին աշակերտներին հետաքրքրող հարցերին։






