Մասնագիտական կողմնորոշման հերթական հանդիպումները
Վանաձորի պետական համալսարանը շարունակում է մասնագիտական կողմնորոշմանն ուղղված հանդիպումները՝ նպատակ ունենալով աջակցելու աշակերտներին մասնագիտական ընտրության գործընթացում և ներկայացնելու համալսարանի կրթական հնարավորությունները։
Այս նախաձեռնության շրջանակներում փետրվարի 5-ին և 6-ին համալսարանի ներկայացուցիչներն այցելեցին ՎՊՀ քոլեջ և Վանաձորի թիվ 17 ավագ դպրոց։ Իսկ այսօր՝ փետրվարի 9-ին, ՎՊՀ աշխատանքային խումբը՝ հանձին ռեկտոր Արմեն Ծատուրյանի, հերթական հանդիպումն անցկացրեց Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցում։ Արմեն Ծատուրյանը և աշխատանքայի խմբի անդամները ներկայացրեցին համալսարանում իրականացվող բարեփոխումները, համալսարանում կրթությունը շարունակելու պայմանները, կրթական ծրագրերը, ինչպես նաև ապագա մասնագիտական գործունեությունն ու աշխատանքային լայն հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան հնչեցնելու իրենց հետաքրքրող հարցերը, փոխանակելու կարծիքներ և ստանալու սպառիչ պատասխաններ։





