Մասնագիտական կողմնորոշման հանդիպում՝ ՎՊՀ քոլեջի սաների համար

Մասնագիտական կողմնորոշման հանդիպում՝ ՎՊՀ քոլեջի սաների համար

Վանաձորի պետական համալսարանի Ձեռներեցության և նորարարությունների զարգացման կենտրոնում (SMART CAFFE) տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման հանդիպում, որին ներկա էին Վանաձորի պետական համալսարանի  քոլեջի սաները՝ տնօրեն Արևիկ Լոքյանի գլխավորությամբ: Հանդիպումը վարեց բուհ-դպրոց կապի աշխատանքների համակարգող Աիդա Իսկանդարյանը, ով ներկաներին ծանոթացրեց բուհի առկա և հեռակա ուսուցման համակարգի մասնագիտություններին, պատասխանեց  հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին։

Previous Article
Next Article