Մասնագիտական կողմնորոշման հանդիպում ՎՊՀ քոլեջի ավարտական կուրսերի սովորողների հետ

Ս.թ. փետրվարին բուհ-դպրոց կապերի շրջանակներում մասնագիտական կողմնորոշման հանդիպում անցկացվեց ՎՊՀ քոլեջի սովորողների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին «Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ», «Հաշվողական տեխնիկա և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությունների չորրորդ կուրսերի գրեթե 40 սովորողներ: Սովորողները տարաբնույթ հարցեր ուղղեցին համալսարանի մասնագիտությունների, ընդունելության կարգի, քոլեջից բուհ ընդունվելու պայմանների, վարձավճարների, ուսանողական զեղչերի և նպաստների, մասնագիտությունների որակավորումների մասին: Մասնագիտական կողմնորոշման զրույցի վերջում անցկացվեցին հարցումներ մասնագիտության ընտրության շուրջ, սովորողների գրեթե մեծ մասը ցանկանում էր սովորել մեր համալսարանում՝ «Անգլերեն լեզու և գրականություն», «Կառավարում», «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» և այլ մասնագիտություններով:

Previous Article
Next Article