Մարզական նվաճումներ
2021 թվականին անցկացվող ՀՀ հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերին Վանաձորի Հ․ Թումանյանի պետական համալսարանի թիմերը մասնակցել են «Ուժային եռամարտ» մարզաձևի առաջնությանը և գրավել են պատվավոր տեղեր:
Տղաների անհատական առաջնությունում 1-ին տեղ է գրավել «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության հեռակա ուսուցման համակարգի 3-րդ կուրսի ուսանող Արտյոմ Սոլոյանը, 2-րդ տեղ է գրավել նույն կուրսի ուսանող Արա Սարգսյանը, իսկ աղջիկների անհատական առաջնությունում 3-րդ տեղ է գրավել «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Մարիամ Հայրապետյանը: Թիմի ղեկավարն է դոցենտ Զավեն Էվոյանը։