Շարժունության հնարավորություն Սլովենիայի Մարիբորի համալսարանում
2025-2026 ուստարվա առաջին կիսամյակ
Ուսանողներին․
Մրցույթին կարող են դիմել երկրորդ կուրսում սովորող այն ուսանողները, ովքեր ունեն անգլերենի իմացության առնվազն B1 մակարդակ։
Եթե պատրաստվում եք մասնակցել ՎՊՀ-ում կայանալիք նախնական ընտրության մրցույթին, ապա անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստթղթերը․
- Ինքնակենսագրական տվյալներ
- Մոտիվացիոն նամակ
- Անգլերեն լեզվի առնվազն B1 մակարդակի իմացությունը հավաստող վկայական
- Առաջադիմությունը հաստատող փաստաթուղթ, ՄՈԳ-ի անցողիկ շեմը՝ 85
Դիմորդների հետ անց է կացվելու հարցազրույց։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝
Մինչև մրցույթին դիմելը, խորհուրդ է տրվում ծանոթանալ Մարիբորի համալսարանում անգլերենով դասավանդվող առարկաների ցանկին հետևյալ հղումով․ https://www.erasmusplus.um.si/international-students/application/course-catalogue/
Հայտադիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը հարկավոր է մինչև մայիսի 24-ը ներկայացնել ՎՊՀ–ի վարչական մասնաշենք՝ ընդհանուր բաժին։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին։