ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ, ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՄԱԼԱԳԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ԻՍՊԱՆԻԱ)

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ, ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ  ՄԱԼԱԳԱՅԻ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ԻՍՊԱՆԻԱ)

Վանաձորի պետական համալսարանի  և Մալագայի համալսարանի  միջև կնքված  Erasmus+ շարժունության պայմանագրի շրջանակներում հայտարարվում է հայտադիմումների ընդունում․

  • բակալավրի ուսանողների,
  • դասավանդող աշխատակիցների շարժունության համար:

Ուսանողների շարժունության տևողությունը 5 ամիս է։

Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը հասանելի է այստեղ

Հետաքրքրված դիմորդներին խորհուրդ է տրվում նախապես ստուգել անգլերենով դասավանդվող դասընթացների համատեղելիությունը մայր բուհում իրենց անցնելիք առարկաների հետ։

Ուսանողներից պահանջվող փաստաթղթերն են․

  1. Ակադեմիական տեղեկագիր  (ՄՈԳ-ի նվազագույն միավորն է 75-ը և համարվում է մրցութային ցուցանիշ)։
  2. Օտար լեզվի (անգլերեն) իմացությունը հավաստող փաստաթուղթ/վկայական (առնվազն B1 մակարդակ): Օտար լեզվի իմացության փաստաթուղթը կտրամադրվի ՎՊՀ-ի թեկնածուների կողմից լեզվի թեստ հանձնելուց հետո (միջազգային ճանաչում ունեցող վկայական ներկայացնելու դեպքում դիմորդն ազատվում է ՎՊՀ-ում թեստ հանձնելուց)։ Թեստը կգնահատվի առավելագույնը 100 միավոր (անցողիկ շեմը՝ 70 միավոր)։ Թեստի արդյունքը համարվում է մրցութային ցուցանիշ։
  3. Օտար լեզվի (իսպաներեն) իմացություն (ընդունող ԲՈՒՀ-ի պահանջ)։  
  4. Մոտիվացիոն նամակ գնահատվում է առավելագույնը 100 միավորով գնահատող հանձնաժողովի կողմից (համարվում է մրցութային ցուցանիշ)։
  5. Ինքնակենսագրություն/CV (չի համարվում մրցութային ցուցանիշ):
  6. Համապատասխան տեղեկանք՝ հաշմանդամություն ունենալու դեպքում։

Աշխատակիցների շարժունությունը ենթադրում է դասավանդում, /առնվազն 8 դասաժամ/ համալսարանի տարբեր բաժիններում/ ֆակուլտետներում ։

Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը հասանելի է այստեղ

Անգլերենով դասավանդվող առարկաներին և այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով 

Աշխատակիցներից պահանջվում են հետևյալ փաստաթղթերը․

  1. Օտար լեզվի (անգլերեն) իմացությունը հավաստող փաստաթուղթ/վկայական (առնվազն B2 մակարդակ): Օտար լեզվի իմացության փաստաթուղթը կտրամադրվի ՎՊՀ-ի թեկնածուների կողմից լեզվի թեստ հանձնելուց հետո (միջազգային ճանաչում ունեցող վկայական ներկայացնելու դեպքում դիմորդն ազատվում է ՎՊՀ-ում թեստ հանձնելուց)։ Թեստը կգնահատվի առավելագույնը 100 միավոր (դասավանդողների համար անցողիկ շեմը՝ 80 միավոր)։ Թեստի արդյունքը չի համարվում մրցութային ցուցանիշ, այլ վկայում է լեզվի իմացության մասին։ Օտար լեզվի իմացությունը հավաստող վկայական կարող են չներկայացնել համապատասխան օտար լեզվից բազային բարձրագույն կրթություն ունեցող աշխատակիցները։
  2. Օտար լեզվի (իսպաներեն) իմացություն (ընդունող ԲՈՒՀ-ի պահանջ)։
  3. Մոտիվացիոն նամակ գնահատվում է առավելագույնը 100 միավորով գնահատող հանձնաժողովի կողմից (համարվում է մրցութային ցուցանիշ)։
  4. Ինքնակենսագրույթուն /CV(չի համարվում մրցութային ցուցանիշ):
  5. Աշխատակիցների շարժունությունը ենթադրում է դասավանդում, /առնվազն 8 դասաժամ/ համալսարանի տարբեր բաժիններում/ ֆակուլտետներում ։

Մալագայի համալսարանի համապատասխան բաժիններին կարելի է ծանոթանալ այստեղ

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի  10-ը  ներառյալ։

Օտար լեզվի իմացության թեստի կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի մասնակիցներին՝ դիմումների ընդունումից հետո։

Թեկնածուների հետ անցկացվելու է նաև հարցազրույց։ 

Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին (Հեռ․՝ +374 322 41):

Previous Article
Next Article