Մահախոսական
Կյանքից հեռացել է Վանաձորի պետական համալսարանի երկարամյա դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոդիկ Ավագիմյանը։
1990-2020թթ․ եղել է Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ։
2008-2011թթ. հանդիսացել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին առընթեր գիտական աստիճաններ շնորհող ԲՈՀ-ի 060 մասնագիտական խորհրդի անդամ:
Երեք տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:
Մեր խորին վշտակցությունն ենք հայտնում Ռ․ Ավագիմյանի ընտանիքին և հարազատներին։