Կյանքից հեռացել է քիմիայի և կենսաբանության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վարդան Սուրենի Մադոյանը
Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 59 տարեկան հասակում կյանքից հեռացավ բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձորի պետական համալսարանի քիմիայի և կենսաբանության ամբիոնի բազմամյա դասախոս Վարդան Սուրենի Մադոյանը:
Վարդան Սուրենի Մադոյանը սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի սանիտարահիգիենիկ ֆակուլտետը՝ ստանալով սանիտարիա մասնագիտություն: Աշխատել է ՀՍՍՀ Առողջապահության մինիստրության Կիրովականի քաղաքային Սանեպիտկայանի որպես աշխատանքի հիգիենայի բաժանմունքի բժիշկ, այնուհետև որպես նույն բաժանմունքի վարիչ:
Երկար տարիներ համատեղությամբ աշխատել է ՎՊՄԻ «Մարոդու և կենդանիների ֆիզիոլոգիայի, կենդանաբանության ու բժշկագիտության հիմունքներ» ամբիոնի դոցենտ, այնուհետև «Քիմիայի և կենսաբանության» ամբիոնում որպես ասիստենտ:
Վարդան Սուրենի Մադոյանը բազում գիտական աշխատանքների և մենագրությունների հեղինակ է:
Հոգեհանգիստը տեղի կունենա 05.11.2021թ. ժամը 17:00-ին, ք. Վանաձոր, Երևանյան խճուղի, 76գ (ՄՏՍ-ի սգո սրահ):
Հուղարկավորությունը տեղի կունենա 06.11.2021թ.-ին ժամը 13:00-ին, նույն հասցեից: