Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի 2024-2025 ուստարվա մագիստրոսների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն

Մարտի 13-ին տեղի է ունեցել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի 2024-2025 ուստարվա շրջանավարտ մագիստրոսների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառման սկզբում շնորհավորանքի խոսք հղեց  Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը: Ապա գեղեցիկ երաժշտական կատարումով հանդես եկան համալսարանի ուսանողները, որին հաջորդեց դիպլոմների հանձնման արարողությունը և մագիստրոսների ձեռնադրումը։

Միջոցառումը եզրափակվեց մագիստրոսների երդման արարողությամբ:

Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և աշխատակիցների անունից շնորհավորում ենք մեր բուհի մագիստրոսներին՝ մաղթելով բազում ձեռքբերումներ:

Previous Article
Next Article