ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼԱՊԻՆՐԱՆՏԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ (ՖԻՆԼԱՆԴԻԱ) ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

Հոկտեմբերի 6-ին Էրազմուս+ ԿԶԲԿ «Համալսարան-արդյունաբերություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» /CONNECT նախագծի (https://connecterasmus.com/ ) շրջանակում  Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետակաան համալսարանում հյուրընկալվեցին Լապինրանտայի համալսարանի (Ֆինլանդիա) պրոֆեսոր Լեոնիդ Չեչուրինը  և կրտսեր գիտաշխատող Անաստասիա Չակիրը։

Ֆինլանդիայի Լապինրանտայի համալսարանի պատվիրակությանը իր աշխատասենյակում ընդունեց ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը, այնուհետ հյուրերը ռեկտորի, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ. Հովսեփյանի, գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Ա. Հարությունյանի, միջազգային կապերի և դրամաշնորհների   խթանման մասնագետ Գ. Դոխոլյանի ուղեկցությամբ այցելեցին ՎՊՀ Ձեռներերցության և նորարարության (SMART CAFFE) նորաբաց կենտրոն:

Հյուրերին նախ ներկայացվեցին Էրազմուս+ CONNECT նախագծի շրջանակում իրականացվելիք առցանց դասընթացների բովանդակություն ու տեսագրությունները, բուհի մասնագետները ստացան առաջարկություններ և տեխնիկական օժանդակություն՝ Moodle հարթակում դասընթացների առավել համակարգված և արդյունավետ կազմակերպման,  իրականացման համար:

Օրվա երկրորդ հատվածում ՎՊՀ դասախոսների, հետազատողների և ասպիրանտների համար Անաստասիա Չակիրը վարեց «Դասավանդման նորարարական մեթոդներ» թեմայով սեմինար: Լեոնիդ Չեչուրինը բուհի դասախոսներին, հետազատողներին, ասպիրանտներին և ուսանողներին ներկայացրեց  «Խնդիրների ստեղծագործ լուծում» (Creative Problem Solving) թեմայով սեմինարը:

Նշենք, որ նման սեմինարներ առաջին անգամ  էին կազմակերպվում ՎՊՀ Ձեռներերցության և նորարարության (SMART CAFFE) կենտրոնում, և նախադեպը դրական արձագանք գտավ ներկաների շրջանում:

Previous Article
Next Article