Հայտնի են Վանաձորի պետական համալսարանի 2023 թվականի լավագույն ուսանողները
Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2023 թվականի մրցույթի արդյունքները. հաղթող է ճանաչվել 36 ուսանող:
Մրցույթին մասնակցել են առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բուհերի ուսանողները՝ հետևյալ ոլորտներում.
— բնագիտություն (այդ թվում՝ մաթեմատիկա և ՏՀՏ),
— հայագիտություն,
— հումանիտար գիտություններ,
— հասարակագիտություն,
— ճարտարագիտություն (այդ թվում՝ ճարտարապետություն/գյուղատնտեսություն),
— մշակույթ-սպորտ,
— բժշկություն:
Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն, ինչպես նաև խթանել մրցակցությունը բուհերի ուսանողների միջև:
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանից երեք ուսանողներ զբաղեցրել են մրցանակային տեղեր. բակալավրի կրթական ծրագրով «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտոության 4-րդ կուրսի ուսանող Նանե Գևորգյանը գրավել է երրորդ տեղը՝ հայագիտության ոլորտում, մագիստրոսի կրթական ծրագրով «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտոության 2-րդ կուրսի ուսանող Ինեսա Փելեշյանը արժանացել է երկրորդ տեղին, մագիստրոսի կրթական ծրագրով «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Էլլադա Ալավերդյանը ևս ղբաղեցրել է երկրորդ տեղը՝ մշակույթ-սպորտ ոլորտում:
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի աշխատակազմի և ուսանողության անունից ջերմորեն շնորհավորում ենք հաղթող ուսանողներին և ցանկանում նորանոր վերելքներ՝ ուսման մեջ և մասնագիտական բնագավառում: