Լաբորատոր փորձեր ՎՊՀ-ում՝ Վանաձորի Մ. Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոցի աշակերտների մասնակցությամբ
Բուհ-դպրոց կապի շրջանակներում Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի անալիտիկ քիմիայի լաբորատորիայում հյուրընկալվեցին Վանաձորի №15 հիմնական դպրոցի 9-րդ դասարանների աշակերտները՝ քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Սյուզաննա Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Այցի նպատակն էր լաբորատոր փորձերի միջոցով ամրապնդել և ավելի հիմնավոր դարձնել աշակերտների տեսական գիտելիքները:
Աշակերտներն անալիտիկ քիմիայի լաբորատորիայում դարձան դիտարժան փորձերի մասնակից՝ տեսան քայքայման ռեակցիա՝ «Հրաբխի էֆեկտ», փոխանակման ռեակցիաներ, կատարեցին քիմիական տարրերից պոլիմերի՝ պլաստմասսայի ստացում, ստացան իրենց հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ:
Լաբորատոր փորձերը կատարեց քիմիայի և կենսաբանության ամբիոնի դասախոս Անժելա Հովսեփյանը:
Բուհ-դպրոց կապի աշխատանքների համակարգող-մասնագետ Աիդա Իսկանդարյանի խոսքով՝ նմանատիպ հանդիպումները բուհում կրում են պարբերական բնույթ և նպատակ ունեն նպաստելու աշակերտների շրջանում բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, ինչպես նաև մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը: