ԿԳՄՍ նախարարն այցելել է ՎՊՀ
Աշխատանքային այցով Լոռու մարզում էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
ՎՊՀ ռեկտորի ուղեկցությամբ հյուրերը շրջել են համալսարանում, ծանոթացել լսարանային պայմաններին, համակարգչային ու համալիր լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությանը: Սա նախարարի առաջին այցն էր Վանաձորի պետական համալսարան:
Այցի շրջանակներում կայացավ նախատեսված հանդիպումը բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպումն անցավ հարց ու պատասխանի մթնոլորտում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի որոշ դրույթներ: ԿԳՄՍ նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել վերոնշյալ օրենքի նախագիծը, որի գլխավոր նպատակը բարձրագույն կրթության և գիտության համակարգերի արդյունավետության բարձրացումն է: