Սեմինար «Կազմակերպական մշակույթի ձևավորում և ընբռնում» թեմայով

  Մայիսի 12-ին և 13-ին Վանաձորի պետական համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ, Էրազմուս+ DeSIRe նախագծի համահամակարգող Գոհար Դոխոլյանը անցկացրեց «Կազմակերպական մշակույթի ձևավորում և ընբռնում» խորագրով սեմինար:

Գ. Դոխոլյանը ներկայացրեց Գերմանիայի Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում իրականացված վերապատրաստման արդյունքում ձեռքբերած իր փորձն ու գիտելիքները, մասնավորապես՝ Գերտ Հոֆստեդի կազմակերպական մշակույթի վեց չափորոշիչների մասին տեսությունը և առաջնորդության և կառավարման հասկացությունների միջև տարբերությունները:

Սեմինարը հագեցած էր տեսական  նյութով և գործնական ինտերակտիվ առաջադրանքներով, ինչը թե ուսանողների, թե  աշխատակիցների շրջանում բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց: Գ. Հոֆստեդի տեսության հիման վրա քննարկվեցին կազմակերպական մշակույթի առանձնահատկությունները և խաղի միջոցով վեր հանվեցին առաջնորդությանը և կառավարմանը վերաբերող հատկանիշները: 

Ներկայացված թեման  արդիական է և չափազանց կարևոր կազմակերպական մշակույթը ճիշտ ընկալելու և կազմակերպելու համար: