«Կարևոր ձեռնարկատիրական հմտություններ, նախաձեռնողականություն և պրոակտիվություն» թեմայով սեմինար

Մայիսի 5-ին և 7-ին  Վանաձորի պետական համալսարանի էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ, տ․,գ․,թ․, դոցենտ Վիկտորյա Հարությունյանը անցկացրեց «Կարևոր ձեռնարկատիրական հմտություններ, նախաձեռնողականություն և պրոակտիվություն» դասընթացը «Էրազմուս+  ՀԳ2 ԿԶԲԿ  DeSIRe  փափուկ հմտությունների զարգացումը Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում» ծրագրի շրջանակներում։

Էրազմուս+ DeSIRe նախագծի  շրջանակներում  մասնակցելով  Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում իրականացված վերապատրաստման դասընթացներին՝ Վ․ Հարությունյանը  ձեռքբերած գիտելիքներով կիսվեց մասնակիցների հետ։ Նա մասնակից ուսանողներին և աշխատակիցներին ներկայացրեց փափուկ հմտությունները, դրանց կիրառումը ձեռնարկատիրական գործունեության մեջ, և  Կանվա(Կտավ) բիզնես մոդելի 9 կետերը։ 

Մասնակիցները  կատարեցին 2 խմբային աշխատանք։

 Առաջին խմբային աշխատանքի արդյունքում հավաքագրվեցին մասնակիցների գաղափարները, երկրորդ խմբային աշխատանքում ներկայացվեց Կանվա բիզնես պլանի կազմը։

Մասնակիցները ներկայացրեցին հետաքրքիր ու յուրահատուկ առաջարկներ, որոնք տեղ գտան բիզնես պլանում։