Ֆուդոկան կարատեի աշխարհի գավաթի առաջնությունում Վանաձորի պետական համալսարանի ուսանողը գրավել է 2-րդ պատվավոր տեղը
Մայիսի 22-ին Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանը հանդիպեց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Մարիա Բրուտյանի և «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Գևորգ Ներկարարյանի հետ։
Մայիսի 7-ից 12-ը տեղի է ունեցել Ֆուդոկան կարատեի աշխարհի գավաթի առաջնությունը Լեհաստանի Փուլավի քաղաքում, որտեղ Գևորգ Ներկարարյանը գրավել է երկրորդ և երրորդ պատվավոր տեղերը։
Շնորհավորում ենք, մաղթում նորանոր նվաճումներ:

