Իրազեկման հանդիպում Վանաձորի պետական համալսարանում
2025 թ․ ապրիլի 3-ին ՊԵԿ սպասարկման թիվ 16 բաժնի կողմից կազմակերպվեց ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման հանդիպում «Վանաձորի պետական համալսարան» հիմնադրամի աշխատակիցների հետ։
Հարկ վճարողների սպասարկման վարչության թիվ 16 բաժնի պետ Գայանե Գևորգյանը և գլխավոր հարկային տեսուչ Անահիտ Գրիգորյանը ներկայացրին հայտարարագրման կարգը և պատասխանեցին աշխատակիցներին հետաքրքրող հարցերին։



