Ինքնակառավարման օր՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում
Որպես Ուսանողների միջազգային օրվա շարունակություն՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ Ինքնակառավարման օր: Նպատակն էր ուսանողներին ծանոթացնել համալսարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների աշխատանքային մեկ օրվան՝ իրավունքներ, պարտականություններ, աշխատանքի նրբություններ:
Ռեկտոր Ռուստամ Սահակյանի նախաձեռնությամբ և Ուսանողական խորհրդի միջոցով համապատասխան հաստիքացուցակը ներկայացվել է ուսանողներին, որոնք ընտրել են իրենց հետաքրքրող հաստիքը:
Համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանի գնահատմամբ նախաձեռնությունը հետաքրքիր փորձառություն է ինչպես ուսանողների, այնպես էլ համալսարանի աշխատակիցների համար: