Ի գիտություն Վանաձորի պետական համալսարան ընդունված դիմորդների
Ի գիտություն Վանաձորի պետական համալսարան ընդունված դիմորդների
ՎՊՀ ընդունված դիմորդները սեպտեմբերի 1-ին համապատասխան ֆակուլտետի դեկանատ են ներկայացնելու հետևյալ փաստաթղթերը
- Ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ (բնօրինակը).
- 1 լուսանկար (3 x4 սմ չափսի).
- Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.
- Զինվորական գրքույկ (բնօրինակը)՝ առկայության դեպքում
- ԳԹԿ վկայական, որտեղ նշված է միասնական քննությունների գնահատականները (բնօրինակը)
- Արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող հետևյալ փաստաթղթերը՝
ԿԵՏ 89
- Տեղեկանք զինծառայողի զոհվելու մասին (բնօրինակը և պատճենը )
- Մահվան վկայականը (բնօրինակը և պատճենը)
- Դիմորդի ծննդյան վկայականը (բնօրինակը և պատճենը)
- Զինհաշմանդամ դիմորդի 1-ին կամ 2-րդ կարգը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը) զինհաշմանդամ դիմորդի անձնագիրը (բնօրինակը և պատճենը)
ԿԵՏ 90 — 1
- Անձնագիրը և ծննդյան վկայականը (բնօրինակը և պատճենը)
- Տեղեկանք 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ կամ մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամ լինելու մասին (բնօրինակը և պատճենը)
90 — 2
- Անձնագիրը և ծննդյան վկայականը (բնօրինակը և պատճենը)
- Առանց ծնողական խնամքի մնալու մասին հավաստող փաստաթղթերը (բնօրինակը և պատճենը)
ԿԵՏ 91
- Զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը)
ՎՊՀ ռեկտորատ