Փոխըմբռնման հուշագիր ՎՊՀ-ի և ԵՆԿ ՀԿ-ի միջև
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության և Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր:
Հուշագրով ամրագրվեց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության և Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի միջև ուսանողների պրակտիկայի անցկացումը, գիտամանկավարժական գործունեության արդյունքների համատեղ քննարկումը և գնահատումը, մասնակցությունը երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող տեղական և միջազգային ծրագրերին, մասնագիտական գրականության, մեթոդական ձեռնարկներին, պարբերականներին և այլ նյութերի փոխանակմանը:
Հուշագրի շրջանակներում կձևավորվեն համատեղ աշխատանքային խմբեր, կողմերի լիազորված աշխատակիցների միջոցով կքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: