Համագործակցության հուշագիր՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի և ՀՀ ԳԱԱ Հ․ԱՃառյանի անվան լեզվի ինստիտուտի միջև
Հուլիսի 18-ին «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանը և ՀՀ ԳԱԱ Հ․ԱՃառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, կրթության և գիտության ոլորտում համագործակցություն իրականացնելու նպատակով, ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Հուշագրի շրջանակներում նախատեսվում է երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող գիտակրթական բնույթի ծրագրերի իրականացում, մասնակցություն դրամաշնորհային ծրագրերին, գիտաժողովների, սեմինարների, կլոր սեղան-քննարկումների կազմակերպում։
Հանդիպմանը ներկա էին նաև համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը, ՀՀ ԳԱԱ Հ․ԱՃառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատողներ Ջեմմա Բառնասյանը (բ․գ․թ.,դոցենտ), Հասմիկ Խաչատրյանը (բ․գ․թ․,դոցենտ), ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի, ԳՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Ալինա Ղարիբյանը։


