Հումանիտար գիտությունների ֆակուլտետ
Դեկան Մարիա Բրուտյան՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
հեռ. (+374.322) 2-43-59 (ներքին 118)
Մեթոդիստ — Սոնա Ալավերդյան
Գործավար — Էլեն Շարոյան
Գործավար — Անահիտ Ազարյան
Ֆակուլտետի երեք ամբիոններում՝ Հայոց լեզվի և գրականության, Պատմության, Օտար լեզուների և գրականության, դասավանդում են 4 գիտություների դոկտոր, պրոֆեսոր, 30 դոցենտ, ավելի քան երեք տասնյակ թեկնածու և ասիստենտ:
Ամբիոնների դոկտոր պրոֆեսորներ Թ. Շահվերդյանը, Գ. Խաչատրյանը, Ֆ. Մովսիսյանը, Ա. Մելիքյանը ընդգրկված են մասնագիտական տարբեր խորհուրդներում:
ՀՀ պետական բարձր պարգևների են արժանացել բ.գ.դ., պրոֆ. Թ. Շահվերդյանը, բ.գ.դ., պրոֆ. Գ. Խաչատրյանը, բ.գ.թ., դոցենտ Ա. Պողոսյանը:
Ֆակուլտետի ամբիոններում տարբեր տարիների դասավանդել են անվանի գիտնականներ Գևորգ Ջահուկյանը, Սերգեյ Աբրահամյանը, Լևոն Խաչերյանը, Վարագ Առաքելյանը, Հմայակ Օհանյանը, Անուշավան Մակարյանը, Վազգեն Համբարձումյանը, Տիգրան Ավետիսյանը, Մելս Սանթոյանը, Սուրեն Հովնանյանը, Գրիգոր Կարախանյանը, Ազատ Համբարյանը, Վազգեն Հակոբյանը, Լևոն Խաչերյանը, Ստեփան Ստեփանյանը, Համլետ Հարությունյանը, Ռաֆիկ Նահապետյանը, Հենրիկ Աբրահամյանը:
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դասախոսներն ակտիվորեն ներգրավված են բուհի միջազգայնացման գործընթացին, ուսանողները մասնակցում են Շարժունության ծրագրին: Արտասահմանյան տարբեր երկրների բուհերում մեկ կամ երկու կիսամյակով ուսումնառած ուսանողների թիվը մի քանի տասնյակի է հասնում:
Ֆակուլտետի ամբիոններում կրթություն են ստանում 1 ասպիրանտ և 2 հայցորդ:
Ֆակուլտետի ուսանողների մեծ մասը ակտիվորեն մասնակցում է տարբեր ներբուհական, հանրապետական և միջազգային միջոցառումներին:
Ֆակուլտետը ձևավորվել է 2021թ. նախկին Բանասիրական և Պատմաշխարհագրական ֆակուլտետների հենքի վրա:
Ե՛վ Բանասիրական, և՛ Պատմաշխարհագրական ֆակուլտետները հիմնադրվել են 1969 թվականին՝ թողարկելով երկու՝ Հայոց լեզու և գրականություն և Պատմություն մասնագիտությունները: Հետագայում՝ 1992 և 1996 թթ., բացվել են, համապատասխանաբար, Օտար լեզուների և Ռուսաց լեզվի և գրականության մասնագիտությունները:
Իրականացվող կրթական ծրագրեր
Մանկավարժության բակալավրի որակավորմամբ
Բանասիրության բակալավրի որակավորմամբ
Պատմության
բակալավրի որակավորմամբ
բակալավրի որակավորմամբ
Լեզվաբանության բակալավրի
որակավորմամբ
որակավորմամբ