Ավարտական դիպլոմներ ստացան հումանիտար գիտությունների ֆակուլտետի շրջանավարտները
Նոյեմբերի 29-ին ավարտական դիպլոմներ ստացան հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», ինչպես նաև «Պատմություն» մասնագիտությունների գծով հեռակա ուսուցումն ավարտած թվով 30 շրջանավարտները:
Ավարտական դիպլոմները հանձնեցին հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Մարիյա Բրուտյանը, օտար լեզուների ամբիոնի վարիչ Թադևոս Թադևոսյանը, պատմության ամբիոնի վարիչ Ֆելիքս Մովսիսյանը:
Շրջանավարտներից 2-ը համալսարանն ավարտեց գերազանցությամբ:
Վանաձորի պետական համալսարանը շնորհավորում է բոլոր շրջանավարտներին և մաղթում մասնագիտական հաջողություններ՝ հետագա գործունեության մեջ: