Վանաձորի պետական համալսարանի ևս 44 ուսանողի շնորհվեց բակալավրի կրթական աստիճան
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի փոքր դահլիճում բակալավրի կրթական աստիճանի դիպլոմներ ստացան հումանիտար գիտությունների ֆակուլտետի հետևյալ մասնագիտություններով՝ «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Պատմություն» ուսումնառություն ստացած ուսանողները։
Շրջանավարտներին դիպլոմներ հանձնեցին մասնագիտական ամբիոնների վարիչները։
Բուհի պրոֆեսորադասախոսական կազմը շնորհավորում է բոլոր շրջանավարտներին և մաղթում, որ ուսումնառության ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու տրված պետական դիպլոմը նպատակին կծառայեն: