Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում հյուրընկալվեց Հովսեփ Նալբանդյանը
Սեպտեմբերի 18-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում արդեն երրորդ անգամ հյուրընկալվեց հայ գրականագետ, մատենագետ, թարգմանիչ, հրատարակիչ Հովսեփ Նալբանդյանը:
Հովսեփ Նալբանդյանը 29 գրքի հեղինակ է, առաջիկայում լույս կտեսնեն Նալբանդյանի հեղինակությամբ ևս երեք գրքեր:
Վանաձորի պետական համալսարանում Հովսեփ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ուսանողների, դասախոսների հետ, ներկայացրեց ժամանակակից Սփյուռքի մասին տեղեկատվություն՝ հետևյալ չորս ասպեկտներով.
- Ազգային-քաղաքական կուսակցությունները Սփյուռքում
- Մշակութային իրավիճակը Սփյուռքում
- Հայապահպան դպրոցները Սփյուռքում
- Հասարակական կյանքը Սփյուռքում
Ներկայացնելով ներկայիս իրավիճակը Սփյուռքում՝ Հովսեփ Նալբանդյանը կարևորեց ազգային գաղափարախոսության և միասնականության դերը՝ ազգապահպանության գործում: Հյուրը պաասխանեց նաև ուսանողության կողմից բարձրաձայնված հարցերին:


