«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստ
2022 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցավ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Նիստին ներկա էին խորհրդի 17 անդամներ: Օրակարգում ընդգրկված էր 2 հարց .
- Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն
- Հոգաբարձուների խորհրդի քարտուղարի ընտրություն:
Ըստ «Վանաձորի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի ՝ նիստը վարեց խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, տիկին Մարգարիտ Պետրոսյանը։ Նա «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջարկեց խորհրդի անդամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի թեկնածությունը:
Միաձայն կողմ քվեարկությամբ Կարեն Թռչունյանը ընտրվեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնի համար համալսարանի արվեստի և սպորտի ամբիոնի ասիստենտ Վաղինակ Նազարյանը առաջարկեց համալսարանի էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ, դոցենտ Վիկտորիա Հարությունյանի, իսկ անգլերեն լեզու և մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Եղիազարյանը՝ համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Տարոն Դանիելյանի թեկնածությունը։ Ձայների մեծամասնությամբ Վիկտորիա Հարությունյանը ընտրվեց խորհրդի քարտուղար:
Շնորհավորում ենք և մաղթում արդյունավետ գործունեություն։



