Կայացավ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Մայիսի 17-ին կայացավ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Օրակարգում ներառված էր 12 հարց:
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արաքսիա Սվաջյանը նիստի սկզբում շնորհավորեց խորհրդի հինգ նորընտիր անդամներին:
Օրակարգի 1-4 հարցերը, այն է՝ «ՎՊՀ» հիմնադրամի 2023թ. համախառը նախահաշվի կատարողականը, բուհի 2023թ. նախահաշվի կատարողականը, քոլեջի 2023թ. նախահաշվի կատարողականը և հենակետային վարժարանի 2023թ. նախահաշվի կատարողականը, ներկայացրեց ֆինանսական ռեսուրսների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Թեմուրյանը: Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց վերոնշյալ կատարողականները:
Օրակարգի հինգերորդ հարցով ներկայացվեց և հաստատվեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գործունեության 2023թ. հաշվետվությունը:
Հաջորդիվ հաստատվեց «ՎՊՀ» հիմնադրամի 2023թ. ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացման համար ներկայացվող տեխնիկական առաջադրանքի նախագիծը:
Հաստատվեցին նաև «ՎՊՀ» հիմնադրամի 2024թ. համախառը նախահաշվի նախագիծը, բուհի 2024թ. նախահաշվի նախագիծը, քոլեջի 2024թ. նախահաշվի նախագիծը և հենակետային վարժարանի 2024թ. նախահաշվի նախագիծը:
Հոգաբարձուների խորհրդի նիստին հաստատվեց նաև «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրությունում փոփոխություններ կատարելու հարցը: