«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն Վանաձորում է․ հնարավորություն ՎՊՀ ուսանողների համար
Սիրելի՛ ուսանողներ և ապագա մանկավարժներ, բաց մի՛ թողեք հնարավորությունը՝ ծանոթանալու կրթական ոլորտի ամենաազդեցիկ ծրագրերից մեկին և լսելու ձեր գործընկերների հաջողության պատմությունները:
Մարտի 6-ին հանդիպում ենք երկու ձևաչափով.
1. Տեղեկատվական հանդիպում-պրեզենտացիա
Վայրը՝ Վանաձորի պետական համալսարան
Ժամը՝ 14:30 — 15:00
Ավարտական և 3-րդ կուրսի ուսանողների համար կխոսենք ուսուցչական առաջնորդության ծրագրի, կրթաթոշակների և ապրիլին փակվող հայտերի մասին:
2. «ՄիաSeen Լոռի» ֆիլմի դիտում և քննարկում
Վայրը՝ «Կինոլոռի» կինոթատրոն
Ժամը՝ 18:30
Վավերագրական ֆիլմ Արսինե Ամիրյանի մասին, անկեղծ քննարկում, փորձի փոխանակում և հյուրասիրություն:
Մուտքն ազատ է, սակայն տեղերը սահմանափակ են:
Նախապես գրանցվել այստեղ՝ հղումը
