Հերթական լաբորատոր փորձը՝ այս անգամ Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտների մասնակցությամբ
Դեկտեմբերի 20-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան էին այցելել Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8Ա դասարանի աշակերտները՝ կենսաբանության ուսուցչուհի Կարինե Ալեքյանի գլխավորությամբ:
Տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու նպատակով աշակերտները մասնակից եղան դիտարժան փորձերի: Կ.գ.թ., դոցենտ Շուշան Քառյանը, ամփոփելով աշակերտների տեսական գիտելիքները, լաբորատոր փորձերի միջոցով ծանոթացրեց արյան խմբերի որոշմանը, արյան մակարդելիությանը: Գործընթացն իրականացվեց աշակերտների ակտիվ մասնակցությամբ:
Կենսաբանության ուսուցչուհի Կարինե Ալեքյանի խոսքով՝ այցը շատ կարևոր էր ինչպես տեսությունն առավել մատչելի ընկալելու, այնպես էլ աշակերտների մոտ կենսաբանություն առարկայի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու առումով: