Հայտնի են դարձել Էրազմուս + ՀԳ2 ԿԶԲԿ 2023թ-ին ներկայացված նախագծերի հայտերի արդյունքները

Հայտնի են դարձել Էրազմուս + ՀԳ2 ԿԶԲԿ 2023թ-ին ներկայացված նախագծերի հայտերի արդյունքները

Սիրով տեղեկացնում ենք, որ հայտնի են դարձել Էրազմուս + ՀԳ2 ԿԶԲԿ 2023թ-ին ներկայացված նախագծերի հայտերի արդյունքները: Մեծ հպարտությամբ նշում ենք, որ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանն առաջին մարզային բուհն է, որն իր հեղինակած DeSIRe նախագծով համալրել է այս տարվա հաղթողների ցանկը: Նախագծի շրջանակներում եվրոպական գործընկեր բուհերի (Գրանադայի համալսարանի (Իսպանիա), Դրեզդենի տեխնիակական համալսարանի (Գերմանիա), Լապենրանտայի տեխնիկական համալսարանի (Ֆինլանդիա) և Արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի իստիտուտի (Իռլանդիա)) դրական փորձի փոխանակման արդյունքում հայաստանյան և վրացական մի շարք բուհեր կներդնեն դասընթացներ, որոնք միտված կլինեն ուսանողների փափուկ հմտությունների կատարելագործմանն ու զարգացմանը: Այս նախագիծը արժեքավոր ներդրում կունենա Հայաստանի և Վրաստանի կրթական միջավայրի բարեփոխմանը:

Previous Article
Next Article