Հայտարարություն

Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի ՎՊՀ Զորիկ Գևորգյանի անվան հենակետային վարժարանի 10-րդ դասարանի ընդունելությունն անցկացվելու է քննություններով։ Քննությունները կկազմակերպվեն երկու փուլով։

Փաստաթղթերի ընդունումն առաջին փուլում  կկատարվի  2026 թվականի մայիսի 20-ից մինչև հունիսի 20-ը ներառյալ՝ առցանց և թղթային տարբերակով։

Քննությունները նշված ուղղություններում կանցկացվեն 2026 թվականի  հունիսի 24-26-ը՝ ներքոնշյալ առարկաներից․

1․ Հայոց լեզու և անգլերեն – անգլիական

2․ Հայոց լեզու և ռուսերեն – ռուսերենով խորացված

3․Քիմիա և կենսաբանություն — բնագիտական

4․Մաթեմատիկա և ֆիզիկա — ֆիզմաթ

5․Մաթեմատիկա և անգլերեն — տնտեսագիտական

6․Հայոց լեզու և Հայաստանի պատմություն — պատմության

Թափուր տեղերի  համար կարող է հետագայում կազմակերպվել երկրորդ փուլ։

Դիմորդներին խնդրում ենք յուրաքանչյուր քննության համար իրենց հետ վերցնել կապույտ գրիչ և 12 թերթանի տետր։

Լրացուցիչ կտեղեկացնենք  քննությունների անցկացման տեղի և ժամի մասին։

Previous Article
Next Article