ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կազմակերպվում է մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների (ՄՄՈՒՀ) հարակից ոլորտների մասնագիտություններով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտների, ինչպես նաև «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը չբավարարելու պատճառով աշխատանքից ազատված ուսուցիչների (այսուհետ` հավակնորդ)՝ 2026-2027 ուսումնական տարում հեռակա ուսուցմամբ բակալավրի համապատասխան կրթական ծրագրերով առաջին կուրս փորձնական ընդունելություն:

Հավակնորդների փաստաթղթերն ընդունվում են մինչև 2026 թվականի հոկտեմբերի 24-ը ներառյալ (ՎՊՀ ընդհանուր բաժնում)։

1. Փաստաթղթերի փաթեթը ներառում է՝

1) դիմում` ուղղված բուհի ռեկտորին,

2) մասնագիտական կրթությունը հավաստող ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի կրկնօրինակները («Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը չբավարարելու պատճառով աշխատանքից ազատված ուսուցիչները ներդիրը ներկայացնում են առկայության դեպքում, իսկ մասնագիտական կրթություն չունենալու պարագայում՝ ներկայացնում են միջնակարգ կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ),

3) երկու լուսանկար (3×4 չափսի).

4) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի

Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական).

5) զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (միայն արական սեռի հավակնորդների համար).

6) հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի պատճենները.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):

Previous Article
Next Article