Ասմունքի մրցույթ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի մահվան 100-ամյա տարելիցին
Մայիսի 12-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ ասմունքի մրցույթ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի մահվան 100-ամյա տարելիցին:
Ասմունքի մրցույթը կազմակերպվեց բուհ-դպրոց կապի շրջանակում իրականացվող ամենամյա միջոցառումների թվում: Մասնակցություն ունեցան Լոռու մարզի դպրոցների և վարժարանների 9-12-րդ դասարանների թվով 51 աշակերտներ:
Ասմունքի մրցույթի ընթացքում հնչեցին մեծն լոռեցու ստեղծագործություններից՝ բանաստեղծություններ, հատվածներ պոեմներից, բալլադներից:
Մրցույթի ավարտին հայտնի դարձան ժյուրիի գնահատականներով լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները:
Շնորհակալագրերի արժանացան 11 աշակերտներ՝ Ալավերդու, Աքորու, Արջուտի, Ճոճկանի, Դեբեդի, Գուգարքի, Դսեղի, Լեռնապատի և Վանաձորի դպրոցներից:
Հարությունյան Մարիետան՝ Կուրթանից, Խաչատրյան Տիգրանը՝ Սպիտակից և Մելքոնյան Ազգանուշը՝ Լեռնապատից, գրավեցին երրորդ տեղը:
Մրցութային երկրորդ տեղը զբաղեցրին Ասլանյան Արամը՝ Աքորուց, Մատինյան Անահիտը՝ Մարգահովտից և Գրիգորյան Էռնեստը՝ Վանաձորից:
Հովհաննես Թումանյանի մահվան 100-ամյա տարելիցին նվիրված ասմունքի մրցույթի հաղթող ճանաչվեց Սարգսյան Աղասին՝ Վարդաբլուրի միջնակարգ դպրոցից:
Արդյունքները՝ հղումով