Վանաձորի պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրում. օր 4-րդ
Վանաձորի պետական համալսարանում շարունակվում է բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը։ 9.10.2024-ին փորձագիտական խումբը հանդիպումներ ունեցավ «Պատմություն», «Հոգեբանություն», «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» կրթական ծրագրի պատասխանատուների, դասախոսների, ուսանողների, բուհի ստորաբաժանումների ղեկավարների հետ, ինչպես նաև տեղի ունեցավ բաց հանդիպում և հանդիպում Էրազմուս+ ծրագրի ՀԳ2 ԿԶԲԿ «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» /SMARTI/ նախագծի շրջանակներում իրականացրած դասընթացի դասախոսների և ուսանողների հետ։
Աշխատանքային օրվա ավարտին փորձագիտական խմբի անդամները փակ հանդիպման ընթացքում կատարեցին փաստաթղթերի ուսումնասիրություն։































