Վանաձորի պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրում. օր 3-րդ
Ինստիտուցիոնալ հավատարմագրման արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խումբը 8.10.2024-ին հանդիպեց ֆակուլտետների դեկանների հետ, այնուհետև իրականացվեցին դասալսումներ։ Հանդիպումներ ունեցան նաև ամբիոնների վարիչների և կրթական ծրագրերի պատասխանատուների, պրոֆեսորադասախոսական կազմի, համալսարանի ՈՒԳԸ և ՈՒԽ ներկայացուցիչների հետ: Աշխատանքային օրվա ավարտին փորձագիտական խմբի անդամները փակ հանդիպման ընթացքում կատարեցին փաստաթղթերի ուսումնասիրություն: