Վանաձորի պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրում. օր 2-րդ
Ինստիտուցիոնալ հավատարմագրման արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խումբը հոկտեմբերի 7-ին հանդիպումներ ունեցավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի, պրոռեկտորների, ինքնավերլուծությունն իրականացրած աշխատանքային խմբի անդամների, հոգաբարձուների խորհուրդի, շրջանավարտների և գործատուների հետ:
Աշխատանքային օրվա ավարտին փորձագիտական խմբի անդամները փակ հանդիպման ընթացքում կատարեցին փաստաթղթերի ուսումնասիրություն։









