Հավաստագրեր և վկայականներ ստացան «Մանկավարժի հավաստագրման 30 կրեդիտ տրամադրող մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող» կրթական ծրագիրն իրականացրած դասավանդողներն ու մասնակիցները
Փետրվարի 19-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում ամփոփվեց «Մանկավարժի հավաստագրման 30 կրեդիտ տրամադրող մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող» կրթական ծրագիրը:
Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը հավաստագրեր և վկայականներ շնորհեց «Մանկավարժի հավաստագրման 30 կրեդիտ տրամադրող մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող» կրթական ծրագիրն իրականացրած դասավանդողներին և մասնակիցներին։
Շնորհավորում ենք դասընթացի մասնակիցներին, և ցանկանում, որ դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները նպաստեն մասնագիտական նոր հաջողությունների կերտմանը: