Կայացավ «Երաժշտական կրթություն» մասնագիտության ուսանողների հաշվետու համերգը

Կայացավ «Երաժշտական կրթություն» մասնագիտության ուսանողների հաշվետու համերգը

     ՎՊՀ-ում կայացավ հասարակական գիտությունների ֆակուլտետի արվեստի և սպորտի ամբիոնի «Երաժշտական կրթություն» մասնագիտության 2021-2022 ուստարվա տարեվերջյան հաշվետու համերգը:

Համերգին ելույթ ունեցան «Երաժշտական կրթություն» մասնագիտության առաջինից երրորդ կուրսերի ուսանողները, հնչեցին  Մ.Եկմալյանի, Կոմիտասի, Ա. Բաբաջանյանի, Ռ. Պետրոսյանի և այլոց ստեղծագործությունները:

Ներկաները բարձր գնահատեցին դասավանդող դասախոսների և ուսանողների կատարած աշխատանքը: Համերգի վերջում ուսանողներին և դասախոսներին շնարհակալական խոսք հղեց պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը:

Previous Article
Next Article