Կայացավ «Երաժշտական կրթություն» մասնագիտության ուսանողների տարեվերջյան հաշվետու համերգը
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում մայիսի 31-ին տեղի ունեցավ «Երաժշտական կրթություն» մասնագիտության ուսանողների 2022-2023 ուստարվա տարեվերջյան հաշվետու համերգը: Համերգին ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, հյուրեր:
Հաշվետու համերգը մեկնարկեց ուսունողական երգչախմբի կատարմամբ: Հնչեցին հայ, արևմտաեվրոպական, դասական երաժշտության նմուշներ՝ վոկալ, դաշնամուրային, քանոնի, դուդուկի կատարումներ: Համերգը եզրափակվեց անսամբլային կատարումով:
Հանդիսատեսը բարձր գնահատեց «Երաժշտական կրթություն» մասնագիտության ուսանողների մեկ տարվա աշխատանքի արդյունքը, որում մեծ ներդրում ունի դասավանդող անձակազմը: