«Հաշվապահական հաշվառում» դասընթացի մասնակիցները ստացան ավարտական վկայականներ

  Հուլիսի 15-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Smart Caffe-ում ամփոփվեց «Հաշվապահական հաշվառում» դասընթացի հերթական փուլը:

 Դասընթացի մասնակիցներին ողջունեցին և դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ շնորհավորեցին համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը և դասընթացի ղեկավար Նարինե Բարսեղյանը։

  Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում, որ այս դասընթացը լինի կայուն հիմք՝  կարիերայում նոր ձեռքբերումների ու շարունակական զարգացման  համար։

Previous Article
Next Article