Վանաձորի պետական համալսարանում հաջողությամբ ընթանում են «Հաշվապահական հաշվառման» դասընթացի երկրորդ փուլի դասերը
Վանաձորի պետական համալսարանում հունվարի 8-ից մեկնարկել է «Հաշվապահական հաշվառման» դասընթացի երկրորդ փուլը: Դասերն ընթանում են միաժամանակ երկու խմբով:
Երեք ամիս տևողությամբ դասընթացում ներառված են աշխատաշուկայում պահանջված հաշվապահական հաշվառման հիմունքներ, ՀՀ հարկային օրենսդրություն, ֆինանսական հաշվետվությունների կազմում, Taxservice, e-invoicing, JSignPdf ծրագրերի ուսուցում:
Դասընթացի ընթացքում ձեռք բերված տեսական գիտելիքներն ամրապնդվում են գործնական խնդիրների լուծման, հաշվետվությունների կազմման, բարդ իրավիճակների վերլուծության և իրավիճակից բխող լուծումների առաջադրման միջոցով:
Դասապրոցեսն իրականացնում են ոլորտի լավագույն մասնագետները: Դասընթացը կավարտվի գործնական աշխատանքների ներկայացմամբ: Ուսման ավարտին մասնակիցներին կտրվի համալսարանի կողմից վավերացված հավաստագիր:
Հաշվի առնելով դասընթացի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու պահանջարկը՝ երկրորդ փուլի ավարտից հետո կազդարարվի երրորդ խմբի ընդունելության մեկնարկը: