Հասարակական գիտությունների ֆակուլտետի օր
Հոկտեմբերի 4-ին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանում հանդիսավորությամբ նշվեց հասարակական գիտությունների ֆակուլտետի օրը։
Ողջույնի խոսքով և շնորհավորական ուղերձով հանդես եկան ՎՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը, հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանը, «Էկոնոմկայի, իրավունքի և կառավարում» ամբիոնի վարիչ Վիկտորյա Հարությունյանը, «Արվեստի և սպորտի» ամբիոնի դոցենտ Վաղինակ Նազարյանը և «Մանկավարժություն և հոգեբանություն» ամբիոնի վարիչ Լիլիթ Բաղդասարյանը։
Ֆակուլտետի լավագույն կուրս ճանաչվեց «Սերվիս» մասնագիտության 3-րդ կուրսը, պատվոգրեր ստացան ֆակուլտեի լավագույն ուսանողները :
Ֆակուլտետի մասնագիտությունների կայացման գործում մեծ ավանդի համար պարգևատրվեցին «Էկոնոմկայի, իրավունքի և կառավարում» ամբիոնի դոցենտ Սամվել Ժամհարյանը, «Մանկավարժության և հոգեբանություն» ամբիոնի պրոֆեսր Պարգև Գևորգյանը, «Արվեստի և սպորտի» ամբիոնի դոցենտ Սերգեյ Հարությունյանը, «Արվեստի և սպորտի» ամբիոնի պրոֆեսոր Վանդոս Ղարագյոզյանը։
Միջոցառումը հագեցած էր երաժշտական կատարումներով։