Հանդիպում-քննարկում՝ «Ուսանողների ընկալումները և իրազեկվածությունը կրթության ոլորտում բարեվարքության  խախտումների վերաբերյալ» խորագրով

 Սեպտեմբերի 23-ին Վանաձորի պետական համալսարանի Smart Caffe-ում Որակի ապահովման կենտրոնը կազմակերպել էր հանդիպում-քննարկում՝ «Ուսանողների ընկալումները և իրազեկվածությունը կրթության ոլորտում բարեվարքության  խախտումների վերաբերյալ» թեմայով։

    Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանը  ուսանողների հետ քննարկեց գրագողության և դրա դեմ պայքարի ձևերի վերաբերյալ ընկալումները, եվրոպական խորհրդի ուսումնասիրության հիման վրա (2023-2024) ներկայացրեց բարեվարքության խախտումները կրթական ոլորտում։ 

  Այնուհետև սխեմատիկ պատկերներով նեկայացրեց թեմայի շուրջ կատարած ուսումնասիրությունների  արդյունքների վերլուծությունները։

   Անդրադարձ կատարվեց նաև ուսանողների բարեվարքության խախտումներից պաշտպանված լինելուն ուղղված առաջարկներին, ուսանողների շրջանում արհեստական բանականության գործիքների կիրառմանը, կրթական բարեվարքության խախտումների դեմ պայքարում նշանակալի դեր խաղացող գործող անձանց(դասախոսական կազմ, ուսանողներ, ուսանողական խորհուրդ, ազգային ժողով, ոստիկանություն, մասնավոր կազմակերպություններ և այլն)։

  Հանդիպման նպատակն էր բարձրացնել ուսանողների իրազեկվածությունը կրթության ոլորտում բարեվարքության խախտումների մասին, քննարկել դրանց առաջացման պատճառները և հնարավոր լուծումները՝ ընդգծելով համատեղ ջանքերի կարևորությունը որակի ապահովման գործում։

Previous Article
Next Article