ՎՊՀ ուսանողները՝ ՀՀ ուսանողական 27-րդ մարզական խաղերի մրցանակակիրներ

Մարտի 30-ին ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյանը հանդիպեց Երևանում կայացած ՀՀ ուսանողական 27-րդ մարզական խաղերում մրցանակային պատվավոր հորիզոնականներ զբաղեցրած  ուսանողների հետ: Համալսարանի թիմը գլխավորեց արվեստի և սպորտի ամբիոնի դոցենտ Զավեն Էվոյանը:

Ռեկտորը և արվեստի և սպորտի ամբիոնի վարիչ Արման Բարսեղյանը բարձր գնահատեցին մարզիկների գրանցած հաջողություններն ու նմանօրինակ նվաճումների էական նշանակությունը բուհի մարզական վարկանիշի բարձրացման և ուսանողության շրջանում սպորտի մասսայականացման գործում:

Բազկամարտի առաջնությունում «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Սարգիս Սարգսյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը (աջ և ձախ ձեռքերով): Նույն մասնագիտության ուսանող Արթուր Հարությունյանը արժանացել է 3-րդ մրցանակային տեղին (աջ ձեռքով):

Հրաձգության առաջնությունում աղջիկների և տղաների թիմերը զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը: Անհատական հաշվարկում փայլուն արդյունք է ցուցաբերել «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Լենա Պողոսյանը՝ զբաղեցնելով 2-րդ տեղը:

Ռեկտոր Արմեն Ծատուրյանը շնորհավորել է մրցանակակիրներին՝ մաղթելով նորանոր  հաղթական ձեռքբերումներ հետագա մրցաշարերում:

Previous Article
Next Article