Հանդիպում Վանաձորի պետական համալսարանի լավագույն ուսանողների հետ

Փետրվարի 20-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում կայացավ հանդիպում համալսարանի  ռեկտոր Արմեն Ծատուրյանի, հումանիտար, բնական գիտությունների ֆակուլտետների՝  գիտակրթական և սպորտային ոլորտներում  նշանակալի հաջողություններ գրանցած ուսանողների հետ։

Ռեկտորը շնորհավորեց ուսանողներին արձանագրած բարձր արդյունքների համար՝ ընդգծելով, որ նրանց նվաճումները ոչ միայն անձնական ձեռքբերումներ են, այլև կարևոր ներդրում համալսարանի կրթական միջավայրի զարգացման և  ձեռքբերումների հանրայնացման գործում ապա հանձնեց համալսարանի խորհրդանիշերով հուշանվերներ։

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Անժելա Թադևոսյանը 2025 թ․ ՀՀ «Լավագույն ուսանող» մրցույթի շրջանակում «Հայագիտություն» ոլորտի մագիստրոսի կրթական ծրագրում արժանացել է 1-ին կարգի մրցանակի՝ գրանցելով ակնառու հաջողություն։

«Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Գևորգ Ներկարարյանը 2025 թ․ կարատեի միջազգային մրցաշարում արժանացել է 1-ին, 2-րդ և 3-րդ պատվավոր հորիզոնականների։

«Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Մարինա Ուսուբովան արժանացել է 2025 թ․ «Ռուսական տան»  «Լավագույն ուսանող» կոչմանը։

Ծրագրային ճարտարագիտություն մագիստրատուրայի շրջանավարտ Հայարփի Վարդանյանը 2025 թ․ «Լավագույն առաջադիմությամբ ուսանողներ» մրցույթի բնագիտական ոլորտում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։

Մեր ուսանողների գրանցած բարձր արդյունքները կարևոր քայլ են համալսարանի կրթական որակի և ներուժի շարունակական զարգացման գործընթացում։

Previous Article
Next Article