Հանդիպում-քննարկում համալսարանի և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ
Մայիսի 5-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Ձեռներեցության և նորարարությունների զարգացման կենտրոնում ( Smart Caffe) տեղի ունեցավ իր ձևաչափով առաջին հանդիպում-քննարկումը:
Հանդիպման նպատակն էր գործատու-համալսարան համագործակցության խթանումը: Համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը ներկայացրեց գործատու-համալսարան ակտիվ համագործակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը մեր օրերում:
Հանդիպմանը ներկա տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ներկայացուցիչները հանդես եկան առաջարկություններով, քննարկվեցին մագիստրատուրայի ուսումնական պլաններին, դասավանդող-մասնագետների ներգրավմանը և ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:
Հանդիպման ընթացքում առաջարկվեց հետագայում ևս նմանատիպ քննարկումներ ունենալ՝ առավել ընդլայնված կազմով: