Հանդիպում Վանաձորի պետական համալսարանում
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում ԿՊՄԻ նախկին շրջանավարտ Արամ Մանուկյանի և տնտեսագետ, ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի, ինչպես նաև բուհի «Կառավարում/Մենեջմենթ», «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» մասնագիտությունների ուսանողների հետ։
Հանդիպմանը ներկա էին բուհի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը, հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանը, էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ Վիկտորիյա Հարությունյանը։
Բանախոսները նույն բովանդակությամբ դասախոսություններ են վարել արդեն իսկ հանրապետության թվով քսան բուհերում։ Թեման՝ ՀՀ անկախացումից ի վեր տնտեսական բարեփոխումներն ու բանկային գործին առնչվող փոփոխություններն էին, ինչպես նաև ՀՀ Անկախության հռչակագրում տեղ գտած տնտեսական քաղաքականության հիմունքները։
Դասախոսություններից հետո տեղի ունեցավ ակտիվ հարցուպատասխան, բովանդակության քննարկում։
Հանդիպման վերջում հյուրերը նաև գրքեր հանձնեցին բուհի գրադարանին: