«Վանաձորի  Հ. Թումանյանի անվան պետական համալսարան>> հիմնադրամի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ թափուր պաշտոնի տեղակալմամբ հետաքրքրված անձանց հայտերի ընդունում

«Վանաձորի  Հ. Թումանյանի անվան պետական համալսարան>> հիմնադրամի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ << ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ >>-Ի՝ թափուր պաշտոնի տեղակալմամբ հետաքրքրված անձանց հայտերի ընդունում

Կազմակերպություն  «Վանաձոր Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ

Պաշտոնի անվանում՝ << Համակարգչային համակարգերի ճարտարագետ>>

Աշխատանքի վայր  ք․Վանաձոր Տիգրան Մեծի 36

Աշխատաժամանակ  Լրիվ (1 դրույք)

Աշխատավարձ    120.000 հաշվարկային (հիմնական) (մեկ հարյուր քսան հազար )ՀՀ    դրամ (ներառյալ հարկեր և սոց․ վճար)

Դիմելու վերջնաժամկետ 18.04.2025թ.-ը ներառյալ

Աշխատանքի նկարագիր

 Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի << Համակարգչային համակարգերի ճարտարագետ >-ը՝

1.իրականացնում է  անհրաժեշտ ծրագրերի տեղակայում, կարգավորում և թարմացում,

2. վերացնում է համակարգչային տեխնիկայի հնարավոր ծրագրային թերությունները,

3.իրականացնում է  Համալսարանում առկա հակավիրուսային ծրագրերի թարմացման աշխատանքները Համալսարանի ստորաբաժանումներում,

4.իրականացնում է Համալսարանի ստորաբաժանումներում կրթական հարթակի ռեսուրսների մատչելիությունն ապահովող  ծրագրային տեղակայումները, 5.ուսումնասիրում է խնդիրների նպատակները, արդյունքներին  ներկայացվող պահանջները, մշակման ենթակա տեղեկատվության ծավալները, կառուցվածքը, աղբյուրները, դրանց մուտքագրման, մշակման, պահպանման, տրամադրման և վերահսկման մանրօրինակները և որոշում կառուցակարգերը,

6.հարթակի օգտագործողների համար ստեղծում է անձնական էջեր,

7.ներառում  է աշխատակիցներին համապատասխան խմբերի մեջ և հեռացնում այդ խմբերից,

8.իրականացնում է անհրաժեշտ կարգավորումներ նոր դասընթացներ ստեղծելու համար,

9.ուսումնասիրում է հարթակի համար անհրաժեշտ  ծրագրային հավելումների ձեռք բերման եղանակները և իրականացնում դրանց տեղակայումը,

10.վերացնում է հարթակում հայտնաբերված ծրագրային թերությունները,

11.էլեկտրոնային կրթական հարթակի համակարգի մեծացմանը և հզորացմանը զուգընթաց անհրաժեշտության դեպքում իրականացնում է հարթակի օգտագործողների վերապատրաստումները,

12.հարթակի օգտագործողներին ցուցաբերում է աջակցություն դասընթացների պատրաստման ժամանակ,

13.ներկայացնում է հաշվետվություն հարթակի օգտագործողների վիճակագրության, դասախոսների աշխատանքի, դասընթացների հարթակին համապատասխանելիության  վերջնական արդյունքների վերաբերյալ։

Բազային մասնագիտության ոլորտը և աշխատանքային ստաժի պահանջի վերաբերյալ  տեղեկատվություն

Բարձրագույն տեխնիկական կամ ֆիզիկամաթեմատիկական կրթություն՝ բակալավրի կամ մագիստրոսի աստիճանով, առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

Պահանջվող փաստաթղթեր՝

1. դիմում՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան  պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի անունով,

2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

3.  բարձրագույն կրթությունը հիմնավորող փաստաթղթի պատճենը,

4. աշխատանքային գործունեության բարձրագույն տեխնիկական կամ   ֆիզիկամաթեմատիկական կրթություն և առնվազն երեք տարվա նմանատիպ աշխատանքի փորձը հաստատող փաստաթուղթ,

5. 3×4 (սմ) չափի երկու լուսանկար,

6. ինքնակենսագրություն՝ ներառելով տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, լեզուների իմացության, համակարգչային գիտելիքների, կարողությունների և հմտությունների վերաբերյալ,

7. աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ ներկայացնել նախկին    աշխատավայր(եր)ում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:

 Դիմելու կարգը և ժամանակացույցը

Փաստաթղթերն ընդունվում են առձեռն, 2025թ.-ի Մարտի 20-ից ապրիլի 18-ը ներառյալ, աշխատանքային օրերին՝ ժամը 08։45-17։45 ժամանակահատվածում, «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենքում (ք. Վանաձոր, Տ. Մեծի 36, վարչական մասնաշենք, «Ընդհանուր» բաժին)։

 Փաստաթղթերի պատճեններն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ, որոնք, պատճենների հետ համեմատվելուց հետո, տեղում կվերադարձվեն հայտատուին:

 Հավակնորդների հետ տեղի կունենա հարցազրույց 2025թ. Ապրիլի 21-ին՝ «Վանաձորի Հ. Թումանյանի  անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենքում (ք. Վանաձոր, Տ. Մեծի 36, վարչական մասնաշենք)։

Արդյունքները կհրապարակվեն սույն թվականի Ապրիլի 21-ին:

Վերոգրյալ փաստաթղթերի փաթեթի թերի լինելու դեպքում հայտը չի ընդունվում։

Փաստաթղթերի ընդունման ժամանակահատվածում հավակնորդները հավելյալ, օրենքով սահմանված գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն կարող են ստանալ ՎՊՀ հիմնադրամի «Մարդկային ռեսուրսների կառավարման» բաժնից։

Վերոհիշյալ հայտարարության հետ կապված  հարցերով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. +374 (0322) 46387։

Previous Article
Next Article